Եգիպտոսում շուրջ 60 ոստիկան է զոհվել ահաբեկիչների դեմ մղած մարտի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի Ալ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մղվող պայքարի ընթացքում երկրի ՆԳՆ 58 աշխատակից է զոհվել, նրանց թվում՝ 23 սպա և 35 շարքային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարության աղբյուրը:
Զոհվածները ծառայել են ազգային անվտանգության և կենտրոնական անվտանգության վարչություններում: Նրանց շարքում հատուկջոկատայինների սպայական անձնակազմի վերնախավի ներկայացուցիչներ կային, որոնք մեծ փորձ ունեին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Նշվում է, որ Եգիպտոսի իշխանությունները մինչ այժմ հստակ չեն հայտարարել զոհերի և տուժածների թիվը:
Ոստիկանները կրակահերթի տակ են հայտնվել Կահիրեից 135 կմ հեռավորությամբ գտնվող շրջանում, ահաբեկչական ցանցի վնասազերծման գործողությունների ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



