Ծեծկռտուք Նոր Նորքի շուկայի մոտ. միջամտել է վիճաբանությանը, հարվածներ ստացել դեմքին
ОБЩЕСТВОՀունիսի 14-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 33-ամյա Գագիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.50-ին, Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտ բանջարեղեն վաճառող ոմն Արմեն վիճաբանել է երկու անծանոթ տղաների հետ, ինքը միջամտել է վիճաբանությանը, որի ժամանակ անծանոթ տղաների հարվածները դիպել են իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 37-ամյա Արմեն Ս.-ն է, ով ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
5
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP



