Ծեծկռտուք Նոր Նորքի շուկայի մոտ. միջամտել է վիճաբանությանը, հարվածներ ստացել դեմքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 14-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 33-ամյա Գագիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.50-ին, Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտ բանջարեղեն վաճառող ոմն Արմեն վիճաբանել է երկու անծանոթ տղաների հետ, ինքը միջամտել է վիճաբանությանը, որի ժամանակ անծանոթ տղաների հարվածները դիպել են իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 37-ամյա Արմեն Ս.-ն է, ով ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



