Ամերիկացին այրել է իր տունը՝ փորձելով սատկացնել իրեն անհանգստացնող սարդին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի բնակիչն այրել է սեփական տունը՝ փորձելով զոդման լամպի օգնությամբ սատկացնել իրեն անհանգստացնող սարդին և վերացնել սարդոստայնը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, միջադեպը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում: Հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ահազանգ են ստացել շարժական տնից եկող ծխի և հրդեհի մասին:
Այն պահին, երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, տան սեփականատերը հարևանների օգնությամբ արդեն հասցրել էր տանից դուրս բերել իր տարեց մորը: Վերջինս աննշան վնասվածքներ էր ստացել:
23 փրկարարից կազմված հրշեջ հաշվարկը կրակը մարել է 10 րոպեում: Վնասի չափը հետագայում կորոշեն փորձագետները: Կարմիր խաչը ցանկություն է հայտնել օգնել տուժած ընտանիքին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



