Ամերիկացին այրել է իր տունը՝ փորձելով սատկացնել իրեն անհանգստացնող սարդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի բնակիչն այրել է սեփական տունը՝ փորձելով զոդման լամպի օգնությամբ սատկացնել իրեն անհանգստացնող սարդին և վերացնել սարդոստայնը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, միջադեպը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում: Հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ահազանգ են ստացել շարժական տնից եկող ծխի և հրդեհի մասին:
Այն պահին, երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, տան սեփականատերը հարևանների օգնությամբ արդեն հասցրել էր տանից դուրս բերել իր տարեց մորը: Վերջինս աննշան վնասվածքներ էր ստացել:
23 փրկարարից կազմված հրշեջ հաշվարկը կրակը մարել է 10 րոպեում: Վնասի չափը հետագայում կորոշեն փորձագետները: Կարմիր խաչը ցանկություն է հայտնել օգնել տուժած ընտանիքին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



