Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ստուգում են անցնում
ПОЛИТИКАՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ամփոփիչ ստուգում են անցնում ուսուցման ամառային շրջանի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, 2 հազարից ավելի զինծառայողներ Գյումրիի եւ Երեւանի կայազորներում մեկ շաբաթվա ընթացքում կգնահատվեն ուժի, արագության, դիմացկունության եւ ճարպկության վարժություններից նորմատիվների հանձնման համար:
Գերազանց գնահատական, ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստության առաջին, երկրորդ եւ բարձրագույն որակավորում ստացած զինծառայողներն իրավունք կունենան յուրաքանչյուր ամիս դրամական հավելում ստանալ հետագա ողջ տարվա ընթացքում, որը կազմում Է պաշտոնական դրույքի մինչեւ 100 տոկոսը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



