Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ստուգում են անցնում
POLITICSՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ֆիզպատրաստության ամփոփիչ ստուգում են անցնում ուսուցման ամառային շրջանի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, 2 հազարից ավելի զինծառայողներ Գյումրիի եւ Երեւանի կայազորներում մեկ շաբաթվա ընթացքում կգնահատվեն ուժի, արագության, դիմացկունության եւ ճարպկության վարժություններից նորմատիվների հանձնման համար:
Գերազանց գնահատական, ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստության առաջին, երկրորդ եւ բարձրագույն որակավորում ստացած զինծառայողներն իրավունք կունենան յուրաքանչյուր ամիս դրամական հավելում ստանալ հետագա ողջ տարվա ընթացքում, որը կազմում Է պաշտոնական դրույքի մինչեւ 100 տոկոսը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



