Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Միջազգային իրավունքի տեսակետից Թուրքիան պարտավոր է դեպի ծով ելք չունեցող երկրին տարանցման ազատություն տալ

МЕЖДУНАРОДНОЕ

 «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջազգային իրավունքի մասնագետները շարունակում են աշխատել ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի իրավական ասպեկտների վերլուծության ուղղությամբ։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, տնօրեն, փորձագիտական խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ փորձագիտական խումբն աշխատում է թիրախային մի շարք թեմաների շուրջ, որոնց առնչությամբ պատրաստված հուշագրերը երկու նպատակ ունեն՝ հանդիսանալ որպես ուղեցույց ավագ դիվանագետների, դեսպանների, որոշումներ կայացնողների համար։ Բացի այդ, այս եզրակացության հիման վրա կարող են կազմվել այլ հուշագրեր, իրավական փաստաթղթեր և շրջանառվել տարբեր միջազգային հարթակներում։ Փորձագիտական խմբի աշխատանքներին ներգրավված են միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանը, «Կոնցեռն դիալոգ» իրավաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Վարդանյանը։

Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ թեմաներից մեկն առնչվում է փակ սահմանների իրավաչափության հարցին։ Այն քննարկվել է հատկապես Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելու կտրվածքով։ Այս համատեքստում փորձագետն առանձնացնում է Թուրքիայի միջազգային պարտավորությունները դեպի ծով ելք և տարանցման ազատություն տրամադրելու հարցում։ Միջազգային փաստաթղթերում ֆիքսված են այս հարցի կարգավորումները, դատական, արբիտրաժային և այլ մեխանիզմները։ Պարզապես հարցը, ըստ Եղիշե Կիրակոսյանի, քաղաքական է, և պետությունը պետք է որոշի՝ ինչպես, որտեղ, երբ ու ինչ տրամաբանությամբ կիրառել այդ կարգավորումները կամ էլ խնդիրը որպես քաղաքական լծակ օգտագործել։ Այս համատեքստում փորձագետներն անդրադարձել են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում փակ սահմանների իրավական կարգավորման առանձնահատկություններին։ 

Հաջորդ թեման, որի շուրջ կատարվել են հետազոտություններ, վերբերում է Արցախի հիմնահարցին։ Մասնավորապես, խոսքը անկախ պետականության կայացման մասին է` «անջատումը որպես իրավունքների պաշտպանության միջոց»  ("remedial secession") սկզբունքի շրջանակներում։ Խնդրո առարկա ինստիտուտը լայն տարածում է ստացել արդի միջազգային-իրավական և քաղաքագիտական մտքում և օգտագործվում է ապագաղութացման համատեքստից դուրս նոր անկախ պետականության ստեղծումը և ճանաչումը հիմնավորելու նպատակով։ Թեման ուսումնասիրվել է Սումգայիթի, Բաքվի ջարդերի, հայատյացության քաղաքականության քարոզման համատեքստերում։ Այս տրամաբանության ներքո փորձագետները հիմնավորել են, որ Արցախի արտաքին ինքնորոշումն օբյեկտիվ անհրաժեշտություն էր հայ ժողովրդի ինքնապահպանման համար։ 

Փորձագետներն առաջիկայում կամփոփեն ևս մեկ թեմա, որը վերաբերում է չճանաչված պետությունների կամ դե ֆակտո պետությունների կարգավիճակին, դրանց քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, նման պետություններում տնտեսական գործունեություն ծավալելու իրավաչափությանը և այլ հարցերի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, մասնագետները մատնանշում են, որ միջազգային հանրությունը և յուրաքանչյուր պետություն ունի պատասխանատվություն և պարտականություն՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը՝  անկախ այն հանգմանքից՝ տվյալ պետությունը ունի քաղաքական ճանաչում, թե ոչ։ 

Հուշագրերը պատրաստելիս ծրագրի փորձագետները սերտորեն համագործակցում են արտաքին գործերի նախարարության հետ։ Ուսումնասիրությունները կատարվում են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай