Հոնկոնգում 120-ից ավելի մարդ է տուժել լաստանավի վթարի հետեւանքով
ОБЩЕСТВОՉինաստանում ստորջրյա օբյեկտի հետ լաստանավի բախման հետեւանքով տուժել է առնվազն 124 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լաստանավը, որը Մակաոյից ընթանում էր դեպի Հոնկոնգ, փոխադրում էր 163 ուղեւորների, դրա վրա եղել են նաեւ անձնակազմի 11 անդամներ:
Բախումից նավը ճեղքվածք է ստացել ու հոսանքազրկվել: Վթարի վայր են ուղարկվել նավակներ, իսկ Հոնկոնգի ափ են ժամանել շտապօգնության մեքենաներ, որոնք հիվանդանոցներ են տեղափոխել տուժածներին:
Ինչպես նշում են ականատեսները, տուժածներից ոմանք օգնության են սպասել մի քանի ժամ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հինգ մարդ դեռեւս օրհասական վիճակում է:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



