Հոնկոնգում 120-ից ավելի մարդ է տուժել լաստանավի վթարի հետեւանքով
SOCIETYՉինաստանում ստորջրյա օբյեկտի հետ լաստանավի բախման հետեւանքով տուժել է առնվազն 124 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լաստանավը, որը Մակաոյից ընթանում էր դեպի Հոնկոնգ, փոխադրում էր 163 ուղեւորների, դրա վրա եղել են նաեւ անձնակազմի 11 անդամներ:
Բախումից նավը ճեղքվածք է ստացել ու հոսանքազրկվել: Վթարի վայր են ուղարկվել նավակներ, իսկ Հոնկոնգի ափ են ժամանել շտապօգնության մեքենաներ, որոնք հիվանդանոցներ են տեղափոխել տուժածներին:
Ինչպես նշում են ականատեսները, տուժածներից ոմանք օգնության են սպասել մի քանի ժամ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հինգ մարդ դեռեւս օրհասական վիճակում է:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



