Հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպ է, այլ նաև ներգնա տուրիզմի զարգացման լավագույն տարբերակ
ОБЩЕСТВОՍիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան կրկին պնդում է՝ հեծանիվը ոչ միայն առողջություն է, էկոլոգիական մաքուր փոխադրամիջոց, այլ նաև ներգնա տուրիզմի զարգացման լավագույն տարբերակ: Սա ապացուցելու համար հոկտեմբերի 25-ին Գյումրիում էին Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջությ ան ֆեդերացիայի անդամները, ովքեր ողջ օրվա ընթացքում, մինչև երեկո, իրենց հեծանիվներով անցնում էին Գյումրիի փողոցներով՝ պրոպագանդելով հեծանվային մշակույթը, և փորձելում էին բացահայտել Գյումրին՝ լինելով քաղաքի տարբեր հատվածներում: Երևանից գնացքով ժամանած մոտ 50 հեծանվորդին, Գյումրիում միացան ևս 25-ը:
«Երևանում արդեն ավանդույթ է դարձել և ամեն չորեքշաբթի մեծ թվով հեծանվորդներ են դուրս գալիս փողոց՝ պրոպագանդելով առողջ ապրելակարեպը և էկոլոգիապես մաքուր փախադրամիջոցը, ուզում ենք, որ նույն բանը կրկնվի նաև Գյումրիում: Գյումրիում կան երիտասարդներ, ովքեր վաղուց են զբաղվում հեծանվով, բայց նրանց թիվը քիչ է, հուսանք, նրանց շարքերն էլ կհամալրվեն»,- նշեց Սիրողական հեծանվային սպորտի ևհեծանվային զբոսաշ րջության ֆեդերացիաայի փոխնախագահ Էրիկ Անթառանյանը՝ հավելելով, որ այսպիսի ակցիաները շարունակվելու են տարբեր մարզերում, իսկ այս տարվա միջոցառումները կեզրափակվեն ֆորումով, որին կմասնակցեն այս մշակույթը զարգացնող ու աջակցող բոլոր կազմակերպությունները՝ խանութներից մինչև ոստիկանություն և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
Ի դեպ, խոսելով Գյումրիում փողոցների վիճակի մասին, Անթառանյանն ասաց, որ դա չի խանգարում ակցիան նորմալ անցկացնել: «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մեզ ուղեկցում էին շտապ բուժօգնության և պետավտոտեսչության ծառայությունների ներկայացուցիչներ: Գյումրու հեծանվորդներն ամեն ինչ իսկապես շատ լավ կազմակերպեցին. այն պատմամշակութային տուրը, որ կազմակերպվում է այս ընթացքում, իրոք հետաքրքիր է շատ»,- նշեց Էրիկ Անթառանյանը:
Եթե Երևանում ֆեդերացիան արդեն 3 տարի է գործում, ապա Գյումրիում նորածիլ է: «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի Շիրակի մարզային ներկայացուցչությունը նոր է ձեւավորվել: Սակայն ֆեդերացիայի հետ մենք արդեն երկու տարի է լավ բարեկամներ ենք« համագործակցում ենք մի շարք միջոցառումների շրջանակներում: Պարբերաբար փորձում ենք նաեւ մասնակից լինել մեր մարզից դուրս անցկացվող միջոցառումներին: Գյումրիում կա ձեւավորված հեծանվասերների ակումբ: Շենք-շինություն կոնկրետ չկա« հանդիպման վայրն անփոփոխ ֆեյսբուքյան Õ �ումբն է: Պարբերաբար շաբաթ եւ կիրակի օրերին խմբի մասնակիցները կազմակերպում են մարզում ուսուցողական-ճանաչողական արշավներ« հեծանվորդները անհատապես կարող են առաջարկություններ հնչեցնել ուսուցողական պարապմունքների հետ կապված եւ կիսվում են տարաբնույթ հետաքրքրաշարժ ինֆորմացիայով՝ կապված հեծանվային մշակույթի հետ: Այս տուրը մեր երևանյան ընկերներին Գյումրին ներկայացնելու տարբերակ է, դրան զուգահեռ Գյումրիում էլ պրոպագանդվում է հեծանվային մշակույթը: Սա նաև Գյումրու մշակույթը հյուրերին ներկայացնելու լավագույն տարբերակն է»,-&r aquo;Արմենպրես»-ին տեղեկացրեց ֆեդերացիայի Գյումրու Ներկայացուցիչ Արսեն Վարդանյանը, ով նաև ուրախությամբ նշեց, որ նախորդ հանդիպումների համեմատ աղջիկ հեծանվորդների թիվն այս անգամ մի քանիսով ավելացել էր:



