Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպ է, այլ նաև ներգնա տուրիզմի զարգացման լավագույն տարբերակ

SOCIETY

Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան կրկին պնդում է՝ հեծանիվը ոչ միայն առողջություն է, էկոլոգիական մաքուր փոխադրամիջոց, այլ նաև ներգնա տուրիզմի զարգացման լավագույն տարբերակ: Սա ապացուցելու համար հոկտեմբերի 25-ին Գյումրիում էին Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջությ ան ֆեդերացիայի անդամները, ովքեր ողջ օրվա ընթացքում, մինչև երեկո, իրենց հեծանիվներով անցնում էին Գյումրիի փողոցներով՝ պրոպագանդելով հեծանվային մշակույթը, և փորձելում էին բացահայտել Գյումրին՝ լինելով քաղաքի տարբեր հատվածներում: Երևանից գնացքով ժամանած մոտ 50 հեծանվորդին, Գյումրիում միացան ևս 25-ը:

«Երևանում արդեն ավանդույթ է դարձել և ամեն չորեքշաբթի  մեծ թվով հեծանվորդներ են դուրս գալիս փողոց՝ պրոպագանդելով առողջ ապրելակարեպը և էկոլոգիապես մաքուր փախադրամիջոցը, ուզում ենք, որ նույն բանը կրկնվի նաև Գյումրիում: Գյումրիում կան երիտասարդներ, ովքեր վաղուց են զբաղվում հեծանվով, բայց նրանց թիվը քիչ է, հուսանք, նրանց շարքերն էլ  կհամալրվեն»,- նշեց  Սիրողական հեծանվային սպորտի ևհեծանվային զբոսաշ րջության ֆեդերացիաայի  փոխնախագահ Էրիկ  Անթառանյանը՝ հավելելով, որ այսպիսի ակցիաները շարունակվելու են տարբեր մարզերում, իսկ այս տարվա միջոցառումները կեզրափակվեն ֆորումով, որին կմասնակցեն այս մշակույթը զարգացնող ու աջակցող բոլոր կազմակերպությունները՝ խանութներից մինչև ոստիկանություն և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Ի դեպ, խոսելով Գյումրիում փողոցների վիճակի մասին, Անթառանյանն ասաց, որ դա չի խանգարում ակցիան նորմալ անցկացնել: «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Մեզ ուղեկցում էին շտապ բուժօգնության և պետավտոտեսչության ծառայությունների ներկայացուցիչներ: Գյումրու հեծանվորդներն ամեն ինչ իսկապես շատ լավ կազմակերպեցին. այն պատմամշակութային տուրը, որ կազմակերպվում է այս ընթացքում, իրոք հետաքրքիր է շատ»,- նշեց Էրիկ   Անթառանյանը:

Եթե Երևանում ֆեդերացիան արդեն 3 տարի է գործում, ապա Գյումրիում նորածիլ է: «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի Շիրակի մարզային ներկայացուցչությունը նոր է ձեւավորվել: Սակայն ֆեդերացիայի հետ մենք արդեն երկու տարի է լավ բարեկամներ ենք« համագործակցում ենք մի շարք միջոցառումների շրջանակներում: Պարբերաբար փորձում ենք նաեւ մասնակից լինել մեր մարզից դուրս անցկացվող միջոցառումներին: Գյումրիում կա ձեւավորված հեծանվասերների ակումբ: Շենք-շինություն կոնկրետ չկա« հանդիպման վայրն անփոփոխ ֆեյսբուքյան Õ �ումբն է: Պարբերաբար շաբաթ եւ կիրակի օրերին խմբի մասնակիցները կազմակերպում են մարզում ուսուցողական-ճանաչողական արշավներ« հեծանվորդները անհատապես կարող են առաջարկություններ հնչեցնել ուսուցողական պարապմունքների հետ կապված եւ կիսվում են տարաբնույթ հետաքրքրաշարժ ինֆորմացիայով՝ կապված հեծանվային մշակույթի հետ: Այս տուրը մեր երևանյան ընկերներին Գյումրին ներկայացնելու  տարբերակ է, դրան  զուգահեռ Գյումրիում էլ պրոպագանդվում է հեծանվային մշակույթը: Սա նաև Գյումրու մշակույթը հյուրերին ներկայացնելու լավագույն տարբերակն է»,-&r aquo;Արմենպրես»-ին տեղեկացրեց ֆեդերացիայի Գյումրու Ներկայացուցիչ Արսեն Վարդանյանը, ով նաև ուրախությամբ նշեց, որ նախորդ հանդիպումների համեմատ աղջիկ հեծանվորդների թիվն այս անգամ մի քանիսով ավելացել էր:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board