Ղրղզստանի նախագահը չեղարկել է Սոչի կատարելիք աշխատանքային այցը
МЕЖДУНАРОДНОЕՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է հոկտեմբերի 10-11-ին Սոչի կատարելիք այցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքը, հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սոչիում նախատեսված էր Ալմազբեկ Աթամբաևի մասնակցությունը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:
Ծրագրի նման փոփոխությունը պայմանավորվում է երկրում նախագահական ընտրությունների օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին ստացված տեղեկություններով:
Ղրղզական պատվիրակությունը Սոչիում կգլխավորի երկրի վարչապետ Սապար Իսակովը: Ղրղզստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 15-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



