Ղրղզստանի նախագահը չեղարկել է Սոչի կատարելիք աշխատանքային այցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է հոկտեմբերի 10-11-ին Սոչի կատարելիք այցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքը, հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սոչիում նախատեսված էր Ալմազբեկ Աթամբաևի մասնակցությունը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:
Ծրագրի նման փոփոխությունը պայմանավորվում է երկրում նախագահական ընտրությունների օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին ստացված տեղեկություններով:
Ղրղզական պատվիրակությունը Սոչիում կգլխավորի երկրի վարչապետ Սապար Իսակովը: Ղրղզստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 15-ին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



