Հնդկաստանի արեւելքում ավտոբուսն ընկել է ձորը. մահացել է 10 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի արեւելքում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Indian Express թերթը' նշելով, որ զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 9 մարդ վիրավորվել է:
Պատահարը տեղի է ունեցել Միզորամ նահանգի հարավային մասում: Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում: Բոլոր տուժածները տեղափովել են հիվանդանոց, նրանցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, ավտոբուսի վարորդը փորձել է խուսափել դեմ դիմաց շարժվող բեռնատարի հետ բախումից, ինչն էլ դարձել է պատահարի պատճառ:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



