Հնդկաստանի արեւելքում ավտոբուսն ընկել է ձորը. մահացել է 10 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի արեւելքում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Indian Express թերթը' նշելով, որ զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 9 մարդ վիրավորվել է:
Պատահարը տեղի է ունեցել Միզորամ նահանգի հարավային մասում: Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում: Բոլոր տուժածները տեղափովել են հիվանդանոց, նրանցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, ավտոբուսի վարորդը փորձել է խուսափել դեմ դիմաց շարժվող բեռնատարի հետ բախումից, ինչն էլ դարձել է պատահարի պատճառ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



