Թուրքիայի դատարանը 42 զինծառայողի մեղավոր է ճանաչել Էրդողանին սպանելու փորձի մեջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի դատարանը 42 նախկին զինծառայողի նախորդ տարվա հուլիսի վերջին՝ հեղաշրջման փորձի ժամանակ, նախագահ Ռեջեփ Էրդողանին սպանելու փորձի մեջ մեղավոր է ճանաչել: Նրանցից շատերը ցմահ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է Reuters-ը: Մասնավորապես նրանցից 34-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
Reuters-ը գրում է, որ դատարանի շենքի մոտ Էրդողանի կողմնակիցները ակցիան են անցկացրել: Երբ ոստիկանները դատարանի շենքից դուրս են բերել դատապարտվածներին, նրանց վրա ձվեր եւ պլաստմասե շշեր են նետել: Ոմանք Թուրքիայի դրոշներ են բարձրացրել՝ երգելով Էրդողանին գովաբանող հայտնի երգը եւ կոչ անելով մահապատժին վերադառնալ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



