Թուրքիայի դատարանը 42 զինծառայողի մեղավոր է ճանաչել Էրդողանին սպանելու փորձի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի դատարանը 42 նախկին զինծառայողի նախորդ տարվա հուլիսի վերջին՝ հեղաշրջման փորձի ժամանակ, նախագահ Ռեջեփ Էրդողանին սպանելու փորձի մեջ մեղավոր է ճանաչել: Նրանցից շատերը ցմահ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է Reuters-ը: Մասնավորապես նրանցից 34-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:
Reuters-ը գրում է, որ դատարանի շենքի մոտ Էրդողանի կողմնակիցները ակցիան են անցկացրել: Երբ ոստիկանները դատարանի շենքից դուրս են բերել դատապարտվածներին, նրանց վրա ձվեր եւ պլաստմասե շշեր են նետել: Ոմանք Թուրքիայի դրոշներ են բարձրացրել՝ երգելով Էրդողանին գովաբանող հայտնի երգը եւ կոչ անելով մահապատժին վերադառնալ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



