Քունդուզի հոսպիտալի գնդակոծության զոհերի թիվը հասել է 30-ի
ОБЩЕСТВОԱֆղանստանի Քունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի վրա ամերիկյան ավիացիայի կողմից գնդակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հաղորդել է կազմակերպության ամերիկյան բաժանմունքի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թիմ Շենքը։ Ավելի վաղ նշվում էր 23 զոհի մասին։
Շենքի խոսքով, զոհերից առնվազն 13-ը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներ են, եւս 7-ի ինքնությունը չի հաջողվել պարզել։
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ամերիկյան օդանավը սխալմամբ հարվածել է Քունդուզում գտնվող հիվանդանոցին։ Ողբերգության հանգամանքները հետաքննում են Պենտագոնը, ՆԱՏՕ-ն եւ Աֆղանստանի իշխանությունները։
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



