Քունդուզի հոսպիտալի գնդակոծության զոհերի թիվը հասել է 30-ի
SOCIETYԱֆղանստանի Քունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոսպիտալի վրա ամերիկյան ավիացիայի կողմից գնդակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հաղորդել է կազմակերպության ամերիկյան բաժանմունքի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թիմ Շենքը։ Ավելի վաղ նշվում էր 23 զոհի մասին։
Շենքի խոսքով, զոհերից առնվազն 13-ը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցներ են, եւս 7-ի ինքնությունը չի հաջողվել պարզել։
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ամերիկյան օդանավը սխալմամբ հարվածել է Քունդուզում գտնվող հիվանդանոցին։ Ողբերգության հանգամանքները հետաքննում են Պենտագոնը, ՆԱՏՕ-ն եւ Աֆղանստանի իշխանությունները։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



