Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Արտաշես Սարգսյանի դեմ հրազենային հարձակումը
ОБЩЕСТВОՈւկրաինայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Զապորոժիեում միության մասնաճյուղի ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ տեղ ունեցած հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Սարգսյանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել միության Զապորոժիեի մասնաճյուղի շենքի մերձակայքում:
Տեղական «Ֆորպոստ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Սարգսյանի թիկնապահը:
Ուկրաինայի հայերի միությունը կոչ արել երկրի իրավապահներին մանրակրկիտ քննություն անցկացնել դեպքի առնչությամբ և պատրաստվում է հետևել քննության ողջ ընթացքին:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



