Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Արտաշես Սարգսյանի դեմ հրազենային հարձակումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Զապորոժիեում միության մասնաճյուղի ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ տեղ ունեցած հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Սարգսյանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել միության Զապորոժիեի մասնաճյուղի շենքի մերձակայքում:
Տեղական «Ֆորպոստ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Սարգսյանի թիկնապահը:
Ուկրաինայի հայերի միությունը կոչ արել երկրի իրավապահներին մանրակրկիտ քննություն անցկացնել դեպքի առնչությամբ և պատրաստվում է հետևել քննության ողջ ընթացքին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



