Մակքեյնը կոչ է արել Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական իրագործումն» ապահովող միջոցներ ձեռնարկել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Hill-ը:
Սենատորները Սպիտակ տուն նամակ են ուղարկել, որում հիշեցվում է պատժամիջոցների մասին օրենքի իրագործման տարբերակը հստակեցնելու անհրաժեշտության մասին:
Նրանք հավելել են նաև այն, որ Թրամփը պետք է ապահովի պատժամիջոցների ամբողջական իրագործումը և այդ հարցերում համագործակցի նաև եվրոպական դաշնակիցների հետ:
Օգոստոս ամսին ԱՄՆ-ի նախագահը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ:
Նշվում է, որ նախագահի աշխատակազմը վերջնական փաստաթուղթը պետք է հրապարակի հոկտեմբերի սկզբին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



