Մակքեյնը կոչ է արել Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական իրագործումն» ապահովող միջոցներ ձեռնարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Hill-ը:
Սենատորները Սպիտակ տուն նամակ են ուղարկել, որում հիշեցվում է պատժամիջոցների մասին օրենքի իրագործման տարբերակը հստակեցնելու անհրաժեշտության մասին:
Նրանք հավելել են նաև այն, որ Թրամփը պետք է ապահովի պատժամիջոցների ամբողջական իրագործումը և այդ հարցերում համագործակցի նաև եվրոպական դաշնակիցների հետ:
Օգոստոս ամսին ԱՄՆ-ի նախագահը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ:
Նշվում է, որ նախագահի աշխատակազմը վերջնական փաստաթուղթը պետք է հրապարակի հոկտեմբերի սկզբին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



