ԻՊ առաջնորդը պարզվում է ողջ է
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ- Բաղդադին ուղերձով դիմել է իր զինակիցներին: Այն հրապարակվել է «Ալ-Ֆուրքան» խմբավորման քարոզչական ռեսուրսով, հաղորդում է Telegram-ը:
ԻՊ ղեկավարի ելույթում հիշատակվում է 2017 թվականի սեպտեմբերի կեսերին տեղի ունեցած «Աստանա-6» միջտարածաշրջանային բանակցողների հանդիպումը: Բացի այդ ալ-Բաղդադին նշում է Հյուսիսային Կորեայի սպառնալիքները Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի դեմ, ինչը ղազախական բանակցությունների փաստի հետ միասին, թույլ է տալիս ասել, որ տեսագրությունը երկու շաբաթվա ընթացքում է արվել:
Այս տարվա հունիսին ՌԴ Պաշտպանության նախարարությունը եւ ԱԳՆ-ն հաղորդեցին, որ ԻՊ առաջնորդը ամենայն հավանականությամբ սպանվել է մայիսի 28-ին Սիրիայի Ռաքի մոտ ռուսական օդային հարվածի հետեւանքով: Այնուամենայնիվ, այդ տեղեկությունը չպացուցվեց:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



