ԻՊ առաջնորդը պարզվում է ողջ է
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ- Բաղդադին ուղերձով դիմել է իր զինակիցներին: Այն հրապարակվել է «Ալ-Ֆուրքան» խմբավորման քարոզչական ռեսուրսով, հաղորդում է Telegram-ը:
ԻՊ ղեկավարի ելույթում հիշատակվում է 2017 թվականի սեպտեմբերի կեսերին տեղի ունեցած «Աստանա-6» միջտարածաշրջանային բանակցողների հանդիպումը: Բացի այդ ալ-Բաղդադին նշում է Հյուսիսային Կորեայի սպառնալիքները Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի դեմ, ինչը ղազախական բանակցությունների փաստի հետ միասին, թույլ է տալիս ասել, որ տեսագրությունը երկու շաբաթվա ընթացքում է արվել:
Այս տարվա հունիսին ՌԴ Պաշտպանության նախարարությունը եւ ԱԳՆ-ն հաղորդեցին, որ ԻՊ առաջնորդը ամենայն հավանականությամբ սպանվել է մայիսի 28-ին Սիրիայի Ռաքի մոտ ռուսական օդային հարվածի հետեւանքով: Այնուամենայնիվ, այդ տեղեկությունը չպացուցվեց:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



