Կրակոցներ Երեւանի Մամիկոնյանց փողոցում
ОБЩЕСТВОՔիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր եւ պարագաներ» ընկերության դիմաց կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչնեը դեպքի վայրում հայտնաբերել են դեռեւս անհայտ հրազենի մի քանի կրակված պարկուճներ, ինչպես նաեւ Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan մակնիշի 35 ԼG 023 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի եւ ոտքի հարվածի հետքեր:
Քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ:
NEWS.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, թե փողոցն ամբողջությամբ փակ է։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



