Կրակոցներ Երեւանի Մամիկոնյանց փողոցում
SOCIETYՔիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր եւ պարագաներ» ընկերության դիմաց կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչնեը դեպքի վայրում հայտնաբերել են դեռեւս անհայտ հրազենի մի քանի կրակված պարկուճներ, ինչպես նաեւ Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan մակնիշի 35 ԼG 023 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի եւ ոտքի հարվածի հետքեր:
Քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ:
NEWS.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, թե փողոցն ամբողջությամբ փակ է։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



