ՊԵԿ ՀՎ վարչության պետը մոտ 80 հազար դոլար դրամական միջոցներ ունի
ОБЩЕСТВОՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 17–րդ (Կոտայքի) բաժնի պետ Պետրոս Մեղրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մեղրյանին է պատկանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներ նա նույնպես ունեցել է՝ հունվարի 1–ից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում աշխատել է 2 միլիոն 33 հազար դրամ գումար:
Մեղրյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարի, իսկ մինչ այդ էլ երկար տարիներ՝ 2002–2016 թթ., ՀՊԾ ՕՀՎ–ում զբաղեցրել է օպերլիազորից մինչև բաժնի պետի պաշտոններ:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



