ՊԵԿ ՀՎ վարչության պետը մոտ 80 հազար դոլար դրամական միջոցներ ունի
SOCIETYՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 17–րդ (Կոտայքի) բաժնի պետ Պետրոս Մեղրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մեղրյանին է պատկանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներ նա նույնպես ունեցել է՝ հունվարի 1–ից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում աշխատել է 2 միլիոն 33 հազար դրամ գումար:
Մեղրյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարի, իսկ մինչ այդ էլ երկար տարիներ՝ 2002–2016 թթ., ՀՊԾ ՕՀՎ–ում զբաղեցրել է օպերլիազորից մինչև բաժնի պետի պաշտոններ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



