Տոտենհեմի գլխավոր մարզիչ. Քեյնը ցանկանում է շարունակել ելույթները մեր ակումբում
СПОРТԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է հղել իր թիմի հարձակվող Հարի Քեյնի հասցեին:
«Ես միշտ էլ ասել եմ, որ Հարին սիրում է «Տոտենհեմը» և պատրաստվում է ելույթները շարունակել մեր թիմում: Նա ցանկանում է երկար ժամանակ այստեղ մնալ:
Նա միակ անգլիացի ֆուտբոլիստն է տարվա լավագույնների հավակնորդների ցանկում: Դա ապացուցում է, որ Հարին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում «FourFourTwo»-ն:
Հիշեցնենք, որ Քեյնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



