Տոտենհեմի գլխավոր մարզիչ. Քեյնը ցանկանում է շարունակել ելույթները մեր ակումբում
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է հղել իր թիմի հարձակվող Հարի Քեյնի հասցեին:
«Ես միշտ էլ ասել եմ, որ Հարին սիրում է «Տոտենհեմը» և պատրաստվում է ելույթները շարունակել մեր թիմում: Նա ցանկանում է երկար ժամանակ այստեղ մնալ:
Նա միակ անգլիացի ֆուտբոլիստն է տարվա լավագույնների հավակնորդների ցանկում: Դա ապացուցում է, որ Հարին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում «FourFourTwo»-ն:
Հիշեցնենք, որ Քեյնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



