ԵՄ–ն հանդես է եկել ընդդեմ Քուրդիստանի անկախության
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հորդորել է հրաժարվել տարածաշրջանի անկախության հանրաքվեից, որովհետև այն անարդյունավետ է համարում՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «ԵՄ–ն հիշեցնում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր մշտական աջակցության մասին։ Միակողմանի գործողությունները, ինչպիսին առաջարկված հանրաքվեն է, հանդիսանում են անարդյունավետ, և դրանից պետք է խուսափել»,–հայտարարել է Մոգերինին։ Վերջինս հավելել է, որ ԵՄ–ն ճանաչում է քրդերի և Բաղդադի միջև չլուծված հարցերի առկայությունը և համարում է, որ դրանք պետք է լուծվեն խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհով՝ հիմնված իրաքյան Սահմանադրության դրույթների իրագործման վրա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



