ԵՄ–ն հանդես է եկել ընդդեմ Քուրդիստանի անկախության
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հորդորել է հրաժարվել տարածաշրջանի անկախության հանրաքվեից, որովհետև այն անարդյունավետ է համարում՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «ԵՄ–ն հիշեցնում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր մշտական աջակցության մասին։ Միակողմանի գործողությունները, ինչպիսին առաջարկված հանրաքվեն է, հանդիսանում են անարդյունավետ, և դրանից պետք է խուսափել»,–հայտարարել է Մոգերինին։ Վերջինս հավելել է, որ ԵՄ–ն ճանաչում է քրդերի և Բաղդադի միջև չլուծված հարցերի առկայությունը և համարում է, որ դրանք պետք է լուծվեն խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհով՝ հիմնված իրաքյան Սահմանադրության դրույթների իրագործման վրա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



