Այս պարզ հնարքի շնորհիվ դուք կարող եք ազատվել ցանկացած գործվածքի վրա առաջացած անցքից (Video)
ВИДЕОԵթե դուք այն մարդկանցից եք, ովքեր ուզում են դեն նետել հագուստն ինչ-որ պատռվածքի կամ որևէ խնդրի դեպքում, ապա դուք պետք է անպայման նայեք այս տեսանյութը։ Որպեսզի ձեր սիրած շապիկը չնետեք աղբը, ձեզ հարկավոր է ընդամենը տիրապետել այս պարզ հնարքին։
Ձեզ հարկավոր է՝
- արդուկի սեղան,
- արդուկ,
- մագաղաթյա թուղթ (Пергаментная бумага),
- կտորի կայունացուցիչ,
- բարակ կտոր,
- ներսից դրվող կպչուն գործվածք։
Հարկավոր է նշել, որ այս միջոցն օգնում է ազատվել միայն ոչ մեծ անցքերից։
- Դրեք մագաղաթյա թուղթն արդուկի սեղանի վրա, իսկ վերևից՝ վնասված հագուստը՝ հակառակ կողմով։
- Զգուշորեն սեղմեք գործվածքի շեղումը (անցքը), որպեսզի փոքրացնեք այն։
- Դրա վրա դրեք ծածկույթային կտորից մի քառակուսու չափով հատված, իսկ վերևից՝ կտորի կայունացուցիչը։
- Ծածկեք վնասված մակերևույթը բարակ կտորով, որը կպաշտպանի այն արդուկի բարձր ջերմաստիճանից։
- Արդուկեք գործվածքի վնասված հատվածը, իսկ հետո թողեք այն 10 վայրկյան՝ համոզվելով, որ ամեն ինչ իր տեղում է մնացել։
- Հանեք արդուկը և հավաքեք կտորը։ Շրջեք հագուստը ճիշտ կողմով, այնուհետև սեղմեք վնասված հատվածը և նորից արդուկեք այն։
Եթե չհասկացաք, թե ինչ է պետք անել, ապա ստորև դիտեք տեսանյութը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



