Այս պարզ հնարքի շնորհիվ դուք կարող եք ազատվել ցանկացած գործվածքի վրա առաջացած անցքից (Video)
VIDEOԵթե դուք այն մարդկանցից եք, ովքեր ուզում են դեն նետել հագուստն ինչ-որ պատռվածքի կամ որևէ խնդրի դեպքում, ապա դուք պետք է անպայման նայեք այս տեսանյութը։ Որպեսզի ձեր սիրած շապիկը չնետեք աղբը, ձեզ հարկավոր է ընդամենը տիրապետել այս պարզ հնարքին։
Ձեզ հարկավոր է՝
- արդուկի սեղան,
- արդուկ,
- մագաղաթյա թուղթ (Пергаментная бумага),
- կտորի կայունացուցիչ,
- բարակ կտոր,
- ներսից դրվող կպչուն գործվածք։
Հարկավոր է նշել, որ այս միջոցն օգնում է ազատվել միայն ոչ մեծ անցքերից։
- Դրեք մագաղաթյա թուղթն արդուկի սեղանի վրա, իսկ վերևից՝ վնասված հագուստը՝ հակառակ կողմով։
- Զգուշորեն սեղմեք գործվածքի շեղումը (անցքը), որպեսզի փոքրացնեք այն։
- Դրա վրա դրեք ծածկույթային կտորից մի քառակուսու չափով հատված, իսկ վերևից՝ կտորի կայունացուցիչը։
- Ծածկեք վնասված մակերևույթը բարակ կտորով, որը կպաշտպանի այն արդուկի բարձր ջերմաստիճանից։
- Արդուկեք գործվածքի վնասված հատվածը, իսկ հետո թողեք այն 10 վայրկյան՝ համոզվելով, որ ամեն ինչ իր տեղում է մնացել։
- Հանեք արդուկը և հավաքեք կտորը։ Շրջեք հագուստը ճիշտ կողմով, այնուհետև սեղմեք վնասված հատվածը և նորից արդուկեք այն։
Եթե չհասկացաք, թե ինչ է պետք անել, ապա ստորև դիտեք տեսանյութը։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



