Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինտրիգը մնում է, քաղաքական դեմքերը՝ դիրքավորվում

ИНТЕРВЬЮ

Past.am-ը  զրուցել է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ.

– Պարո՛ն Սարոյան, քաղաքական աշնան մեկնարկը տրված է: Ի՞նչ օրակարգի շուրջ է այսօր ձևավորվում քաղաքական դաշտը: Թեժ աշնան սպասելիքներն իրատեսակա՞ն են:

– Եթե խոսքը ընդդիմադիր դաշտում առկա ինչ–որ տրամադրությունների մասին է, ապա քաղաքական օրակարգ բացարձակ չկա: Իսկ վարչախմբի ներսում բոլորը պատրաստվում են գարնանը: Եվ այնպես չէ, որ ինչ–որ բաներ գիտեն: Պարզապես սպասողական վիճակ է վարչախմբի ներսում, թե ի վերջո ի՞նչ կորոշվի վերևներում: Կան առանձին քաղաքական դեմքեր, որոնք Սերժ Սարգսյանին անընդհատ երկրի ղեկավարի պաշտոնում տեսնելով, արդեն դիրքավորվում են: Այլ բան չկա այս ժամանակահատվածի հետ կապված: Առկա միավորների գործունեության դեպքում ոչ մի թեժ աշուն էլ չկա ու չի էլ կարող լինել:

– 2018 թվականի ապրիլից հետո վերադասավորումների վերաբերյալ հարցն, ամեն դեպքում, ամենաքննարկվողն է: Արդեն նշմարվո՞ւմ է հնարավոր վարչապետի ֆիգուրը:

– Իմ կարծիքով՝ դեռ ոչ: Ես նախորդ պատասխանիս մեջ հենց այդ համատեքստում նշեցի, որ միայն առանձին գործիչներն են փորձում դիրքավորվել: Դիրքավորվում են՝ արդեն իսկ մտածելով, որ երկրի ղեկը Սերժ Սարգսյանի ձեռքում է մնալու և ավելի լավ է այդպիսի հայտարարություններ անեն, որ Սերժ Սարգսյանի աչքում իրենց կշիռը բարձրացնեն կամ պահեն՝ հետագայում ինչ–որ ակնկալիքների համար: Բայց թե ո՞վ կլինի վարչապետը, դեռևս չի երևում: Վարչապետի թեկնածության ինտրիգն այս պահին մնում է: Ամեն դեպքում, բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ բոլոր լծակներն իր ձեռքում մնան: Միգուցե չլինելով վարչապետ՝ Սերժ Սարգսյանը կկարողանա պահել այդ լծակները: Եթե հնարավոր էլ չեղավ վարչապետի պաշտոնը պահել, ապա ԱԺ նախագահի կամ ՀՀԿ ղեկավարի պաշտոնները հնարավորություն են տալիս իրեն ինչ–որ առումով լծակներն իր ձեռքում պահել: Բայց հետագայում ի՞նչ կլինի, նույնպես անկանխատեսելի է:

– Որոշակի օրակարգ է ձևավորվել նաև ընդդիմադիր դաշտում: «Ժառանգություն»–ը ընդդիմադիր ուժերի միավորման առաջարկություն ներկայացրեց: «Ելք»–ն էլ ԵՏՄ–ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Ի՞նչ արդյունքի կարող են հասնել այդ ուժերը:

– Նման առաջարկներ ներկայացնելը դեռևս առարկայական օրակարգեր չեն կարող համարվել: Իրեն ընդդիմադիր դաշտում տեսնող ցանկացած կուսակցություն կարող է վաղը հայտարարություն անել, որ ինքն այս կամ այն առաջարկությունն է անում: Բայց դրա շուրջ գործընթաց սկսելը հեշտ բան չէ: Օրինակ՝ հայտարարեցին, հետո՞: Պետք է ուժ ու մեթոդաբանություն լինի, որ ինչ–որ ձևով այդ խնդիրը լուծվի: Իսկ եթե ուժ կամ մեթոդաբանություն չկա, սովորական հայտարարությունները քաղաքական օրակարգ չեն կարող լինել:

– Իսկ ինչո՞ւ չկա այդ ուժն ու մեթոդաբանությունը:

– Չկա, որովհետև նախորդ տարիներին ընդդիմադիր միավորները ցույց են տվել իրենց ոչ ադեկվատ պահվածքը: Անգամ անկամությունն ու տգիտությունը: Դրա համար էլ այսօր հանրության շրջանում վստահություն չունեն և հանրային աջակցություն չեն ստանում: Մյուս կողմից էլ այդ միավորները ղեկավարողները կամ կարկառուն դեմքեր հանդիսացող մարդիկ իրենց ներքին, մտավոր և կամային հատկանիշներով չեն համապատասխանում քաղաքական գործչի կերպարին: Իրենք շատ թույլ մարդիկ են և ընդդիմադիր դաշտ են մտել ընդամենը սեփական «ես»–ը, իշխանատենչության ներքին մոլուցքը բավարարելու և ինչ–որ նյութական շահեր կորզելու համար: Նման արատները թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր դաշտում այդ մարդիկ ինչ–որ գործ անեն: Չեն էլ կարող անել: Դրա համար էլ երկրի ընդդիմադիր դաշտն այս վիճակում է:



Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”