Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է մամուլի քարտուղարին՝ Պորոշենկոյի մասին «հակասեմական» արտահայտությունների համար
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է իր մամուլի քարտուղար Դարյա Չիժին այն բանի համար, որ վերջինը Սաակաշվիլիի կարծիքով «հակասեմական» արտահայտություններ է թույլ տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր ֆեյսբուքում։
«Նույնիսկ հակասեմական ակնարկ ինձ համար անընդունելի է, իմ կյանքի ամբողջ իմաստը հանգում է էթնիկ, կրոնական ու ռասսայական անհանդուրժողականության բոլոր դրսեւորումների դեմ պայքարին»,- մեկնաբանել է Սաակաշվիլին։
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով՝ Չիժը ֆեյսբուքում, դիմելով Պորոշենկոյին, նրան իբրեւ կոչել էր հրեական Վալցման ազգանունով։ Հետագայում նա ներողություն էր խնդրել ու ջնջել այդ գրառումը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



