Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է մամուլի քարտուղարին՝ Պորոշենկոյի մասին «հակասեմական» արտահայտությունների համար
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է իր մամուլի քարտուղար Դարյա Չիժին այն բանի համար, որ վերջինը Սաակաշվիլիի կարծիքով «հակասեմական» արտահայտություններ է թույլ տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր ֆեյսբուքում։
«Նույնիսկ հակասեմական ակնարկ ինձ համար անընդունելի է, իմ կյանքի ամբողջ իմաստը հանգում է էթնիկ, կրոնական ու ռասսայական անհանդուրժողականության բոլոր դրսեւորումների դեմ պայքարին»,- մեկնաբանել է Սաակաշվիլին։
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով՝ Չիժը ֆեյսբուքում, դիմելով Պորոշենկոյին, նրան իբրեւ կոչել էր հրեական Վալցման ազգանունով։ Հետագայում նա ներողություն էր խնդրել ու ջնջել այդ գրառումը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



