«Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնությամբ հանդես է եկել Արևմուտքին հաճոյանալու համար. Վահրամ Բաղդասարյան
ПОЛИТИКАԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ «Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրել Արևմուտքին հաճոյանալու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներն էլ համոզված են, որ դա արդեն իսկ մերժված նախաձեռնություն է:
«Նրանք էլ լավ գիտեն, որ դա իրենց կողմից հերթական շոուն է: Իրենք էլ համոզված են, որ այդ նախաձեռնությունն արդեն մերժված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնության մեջ ներկայացված հիմնավորումները որևէ հիմք չունեն:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



