«Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնությամբ հանդես է եկել Արևմուտքին հաճոյանալու համար. Վահրամ Բաղդասարյան
POLITICSԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ «Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրել Արևմուտքին հաճոյանալու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներն էլ համոզված են, որ դա արդեն իսկ մերժված նախաձեռնություն է:
«Նրանք էլ լավ գիտեն, որ դա իրենց կողմից հերթական շոուն է: Իրենք էլ համոզված են, որ այդ նախաձեռնությունն արդեն մերժված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնության մեջ ներկայացված հիմնավորումները որևէ հիմք չունեն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



