Ալբան վստահ է, որ Մեսսիի կորուստն ավելի վատ կլիներ «Բարսելոնայի» համար, քան` Նեյմարինը
МЕЖДУНАРОДНОЕ«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան թիմի երկրպագուներին կոչ է արել մոռանալ կապտա–նռնագույնների հարձակվող Նեյմարի մասին, որն ամռանը տեղափոխվել է ՊՍԺ 222 մլն եվրոյի դիմաց:
Ալբան նշել է, որ կատալոնական ակումբի համար հարձակվող Լիոնել Մեսսիի կորուստն անհամեմատ ավելի ծանր կլիներ:
«Պետք է մոռանալ Նեյմարի մասին, և բոլոր այն ֆուտբոլիստների մասին, որոնք հեռացել են «Բարսելոնայից»:
Նրանք, ովքեր ցանկացել են հեռանալ, արդեն չեն խաղում մեր թիմում: Այնպես որ, այլևս պետք չէ խոսել նրանց մասին: Կարևոր են նրանք, ովքեր մնացել են:
Մեսսի՞ն. դե, Լեոն այլ պատմություն է: Ակնհայտ է, որ մենք նրա կարիքը շատ կունենայինք, եթե նա հեռանար: Մեսսին ունիկալ է»,– Ալբայի խոսքերն է փոխանցում Sport.es–ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



