Ալբան վստահ է, որ Մեսսիի կորուստն ավելի վատ կլիներ «Բարսելոնայի» համար, քան` Նեյմարինը
INTERNATIONAL NEWS«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան թիմի երկրպագուներին կոչ է արել մոռանալ կապտա–նռնագույնների հարձակվող Նեյմարի մասին, որն ամռանը տեղափոխվել է ՊՍԺ 222 մլն եվրոյի դիմաց:
Ալբան նշել է, որ կատալոնական ակումբի համար հարձակվող Լիոնել Մեսսիի կորուստն անհամեմատ ավելի ծանր կլիներ:
«Պետք է մոռանալ Նեյմարի մասին, և բոլոր այն ֆուտբոլիստների մասին, որոնք հեռացել են «Բարսելոնայից»:
Նրանք, ովքեր ցանկացել են հեռանալ, արդեն չեն խաղում մեր թիմում: Այնպես որ, այլևս պետք չէ խոսել նրանց մասին: Կարևոր են նրանք, ովքեր մնացել են:
Մեսսի՞ն. դե, Լեոն այլ պատմություն է: Ակնհայտ է, որ մենք նրա կարիքը շատ կունենայինք, եթե նա հեռանար: Մեսսին ունիկալ է»,– Ալբայի խոսքերն է փոխանցում Sport.es–ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



