ՀՀ–ում Գերմանիայի դեսպանը ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին որևէ խոչընդոտ չի տեսնում
ПОЛИТИКАՀայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որևէ խոչընդոտ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ–ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Ես կարող եմ միայն վերահաստատել և կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ–ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը»,– ասաց դեսպանը:
ՀՀ–ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Հայտնում է past.am-ը.
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



