ՀՀ–ում Գերմանիայի դեսպանը ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին որևէ խոչընդոտ չի տեսնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որևէ խոչընդոտ չկա: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ–ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Ես կարող եմ միայն վերահաստատել և կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ ԵՄ–ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը»,– ասաց դեսպանը:
ՀՀ–ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Հայտնում է past.am-ը.
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



