Շոտլանդիայում մանկատան կողքին հայտնաբերել են գերեզման՝ ավելի քան 400 երեխաների աճյուններով
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիայում Smyllum Park մանկատան կողքին հայտնաբերել են եղբայրական գերեզման, որտեղ թաղված են ավելի քան 400 երեխաներ, հայտնում է The Guardian-ը։
Նշում են, որ մանկատունն աշխատել է 1864-ից 1981 թթ․՝ այդ ժամանակահատվածում հաստատությունն ունեցել է ավելի քան 11 հազար սան։ 2004-ին հայտնի է դարձել սաների հետ դաժան վարվեցողության դեպքերի մասին։
Արխիվային տվյալների համաձայն՝ այդ մանկատանը երեխաների մեծ մասը մահանում էին բնական պատճառներով, հիմնականում թոքախտի կամ թոքաբորբի նման հիվանդությունների պատճառով։
Հիմա ոստիկանությունը հետաքննություն է վարում՝ երեխաների հետ դաժան վարվեցողության փաստով։ «Գթասրտության քույրեր» կազմակերպությունը, որին ավելի վաղ պատկանում էր այդ մանկատունը, արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել քննության հետ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



