Շոտլանդիայում մանկատան կողքին հայտնաբերել են գերեզման՝ ավելի քան 400 երեխաների աճյուններով
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայում Smyllum Park մանկատան կողքին հայտնաբերել են եղբայրական գերեզման, որտեղ թաղված են ավելի քան 400 երեխաներ, հայտնում է The Guardian-ը։
Նշում են, որ մանկատունն աշխատել է 1864-ից 1981 թթ․՝ այդ ժամանակահատվածում հաստատությունն ունեցել է ավելի քան 11 հազար սան։ 2004-ին հայտնի է դարձել սաների հետ դաժան վարվեցողության դեպքերի մասին։
Արխիվային տվյալների համաձայն՝ այդ մանկատանը երեխաների մեծ մասը մահանում էին բնական պատճառներով, հիմնականում թոքախտի կամ թոքաբորբի նման հիվանդությունների պատճառով։
Հիմա ոստիկանությունը հետաքննություն է վարում՝ երեխաների հետ դաժան վարվեցողության փաստով։ «Գթասրտության քույրեր» կազմակերպությունը, որին ավելի վաղ պատկանում էր այդ մանկատունը, արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել քննության հետ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



