Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլն օգնել է «Վարդար»-ին հաղթել
СПОРТԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոիս Տիգրան Բարսեղյանը դարձել գոլի հեղինակ «Վարդար»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակեդոնիայի առաջնության 4-րդ տուրում «Վարդար»-ը մրցում էր «Սիլեքսի»-ի դեմ: «Վարդար»-ին հաջողվեց հաղթել 1:3 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր՝ վնասվածքի պատճառով:
Այս տուրից հետո «Վարդար»-ը 3-րդ տեղում է 6 միավորով:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



