Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլն օգնել է «Վարդար»-ին հաղթել
ՍՊՈՐՏԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոիս Տիգրան Բարսեղյանը դարձել գոլի հեղինակ «Վարդար»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակեդոնիայի առաջնության 4-րդ տուրում «Վարդար»-ը մրցում էր «Սիլեքսի»-ի դեմ: «Վարդար»-ին հաջողվեց հաղթել 1:3 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր՝ վնասվածքի պատճառով:
Այս տուրից հետո «Վարդար»-ը 3-րդ տեղում է 6 միավորով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



