Ереван, 28.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Հոգլանդի հայտարարությունը՝ փոթորիկ մեկ բաժակ ջրո՞ւմ, թե՞ կողմերին իրականություն վերադարձնելու փորձ

МЕЖДУНАРОДНОЕ

Past.am-ի տեղեկությունների համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունը մեծ արձագանք գտավ թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Դրան արձագանքեցին ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև խնդրո առարկայով զբաղվող պաշտոնյաները: Հայաստանի դեպքում Հոգլանդի հայտարարությանն անդրադարձավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, Հոգլանդը «հայտնել է հակամարտության կարգավորման մեխանիզմների վերաբերյալ իր տեսակետը»:
Իսկ ահա Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովի կարծիքով, «Հոգլանդն արել է կարևոր հայտարարություն, որը Հայաստանի ու Ադրբեջանի հասարակություններին ծանոթացրեց հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ–ի սկզբունքներին ու դիրքորոշմանը»: Ավելին, «Հոգլանդի հրաժեշտի հայտարարությունը պետք է գնահատել որպես ԱՄՆ–ի հայամետ պետքարտուղար Ջոն Քերիի դարաշրջանի ավարտը, ով կամ լռում էր, կամ էլ համաձայնում Լավրովի հետ»,– նշել էր նախկին պաշտոնյան:

Իսկ այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հոգլանդի նշած վեց կետերը «նոր չեն, դրանց բազմիցս հղում են արել ԱՄՆ–ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ արած իրենց համատեղ հայտարարություններում», Զուլֆուղարովն էլ ավելի համոզվեց, որ ռուսական կողմի մեկնաբանությունները «իրենց «խոսքով ու ոգով» համընկնում են Էդ. Նալբանդյանի ու Ս. Սարգսյանի մեկնաբանությունների հետ»: Ասել կուզի, ադրբեջանական կողմը շարունակում է իր՝ արդեն մի քանի ամիս ձգվող արշավը ռուսական ԱԳՆ–ի, մասնավորապես Լավրովի դեմ (նրանց հանգիստ չի տալիս Լավրովի հայկական ծագումը՝ դրանով հիմնավորելով Լավրովի՝ իբր թե պրոհայկական դիրքորոշումը):

Բացի այդ, ադրբեջանական իշխանական վերնախավում վաղուց է շրջանառվում այն թեզը, թե «Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանին, Արևմուտքը պաշտպանում է Ադրբեջանին: Երբ Ռուսաստանն սկսում է աջակցել Ադրբեջանին, Հայաստանը գնում է դեպի Արևմուտք»: Բաքվի համար ցավոտ է ընդունել այլ սխեմա, ըստ որի Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են ընդհանուր մոտեցումներ ունենալ հակամարտության կարգավորման առնչությամբ:

Սրան հավելենք մեկ այլ թեզ նույնպես: Մինչև վերջին ժամանակներս Ադրբեջանը փորձում էր վերաձևակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգը՝ հայտարարելով, որ խումբը նախևառաջ պետք է աշխատի ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերն իրականացնելու ուղղությամբ և ոչ թե Մադրիդյան սկզբունքների ուղղությամբ, որոնք, ի դեպ, եղել և մնում են բանակցային գործընթացի հիմքը: Ուստի այս առումով ուշագրավ էր Մամեդյարովի արձագանքը Հոգլանդի հայտարարությանը. «Եթե Հայաստանը համարում է, որ Հոգլանդի նշած սկզբունքները նոր չեն և ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է անցնել առարկայական բանակցությունների՝ մանրամասները քննարկելու համար»: Այս հայտարարությունը կարող է ընկալվել որպես հնարավոր վերադարձ այդ սկզբունքներին, թեպետ քաղաքական ու աշխարհաքաղաքական արդեն նոր համատեքստում:

Եթե Հոգլանդի հայտարարությունից հետո հայկական ու ադրբեջանական կողմերը նրա նշած վեց կետերից իրենց համար առանձնացրել և որպես կարևորագույն և առաջնային էին նշել նրանք, որոնք առավել շահեկան ու ձեռնտու էին հենց տվյալ կողմի համար, ապա ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսն ամեն ինչ իր տեղը դրեց՝ «այդ կետերից մեկը մյուսից կարևոր չէ, չկա որևէ նշան, որ դրանցից որևէ մեկը պետք է ավելի արագ կյանքի կոչվի, քան մյուսը, բոլորը մեկ փաթեթի մաս են»:

Թե արդյոք Հոգլանդի այս հայտարարությունը, դրան հետևած արձագանքները որևէ կերպ կանդրադառնան առաջիկա զարգացումների վրա, դժվար է ասել: Առջևում Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումն է: Հնարավոր այդ հանդիպման արդյունքներից գուցե հնարավոր լինի ինչ–ինչ եզրակացություններ անել: Իսկ առայժմ կողմերը ճշգրտում են սեփական մոտեցումները:

Արփի Սահակյան

Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в Армении